211652_close_icon
views-count3931 դիտում article-date 01:08 05-05-2014

Ռոնալդուի ապշեցուցիչ գոլի շնորհիվ «Ռեալ»-ը խույս տվեց պարտությունից. տեսանյութ

Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ը «Վալենսիա»-ի հետ խաղում խուսափեց պարտությունից: «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց մարտական ոչ-ոքի `2:2 հաշվով: Հանիպման 93-րդ րոպեին «Արքայական ակումբին» պարտությունից փրկեց Կրիշտիանու Ռոնալդուն, ով կրնկի գեղեցիկ հարվածով անակընկալի բերեց մրցակցի դարպասպահին: 35 խաղի հետո «Ռեալ»-ը մրցաշարային աղյուսակում 83 միավորով զբաղեցնում է երրորդ տեղը: Սակայն ի տարբերություն առաջատար «Ատլետիկո»-ի` Անչելոտիի սաները մեկ խաղ պակաս են անցկացրել: «Ատլետիկո»-ն 36 խաղից հետո իր ակտիվում ունի 88 միավոր: «Ռեալ» - «Վալենսիա»` 2:2 Գոլեր` Մատյե 44', Պարեխո 65' – Ռամոս 59', Ռոնալդու 93'
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր