Դեռ ոչինչ կորած չէ. Անչելոտտի
Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում «Վալենսիա»-ի հետ գրանցված ոչ-ոքի արդյունքը:
« Ռոնալդուի գոլը շատ կարևոր էր, քանի որ պարտության դեպքում մենք կզրկվեինք չեմպիոնական տիտղոսի համար պայքարից: Մեզ համար սա շատ բարդ շաբաթ էր, քանի որ մենք երեք հանդիպում անցկացրեցինք:
Մենք հիանալի սկսեցինք «Վալենսիա»-ի հետ խաղը, սակայն հետագայում թիմը չկարողացավ նման ինտենսիվությամբ խաղալ: «Ռեալ»-ը իր մրցաշարային իրավիճակը բարելավելու համար հիանալի շանս բաց թողեց, սակայն դեռ ոչինչ կորած չէ: Մենք կպայքարենք մինչև վերջ»,- ասել է Անչելոտտին: