«Չելսի»-ին հոգեբանական ծանր հարված սատացավ «Ատլետիկո»-ից. Մոուրինյո
«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլում «Ատլետիկո»-ից կրած պարտությունը իր թիմի համար հոգեբանական ծանր հարված է եղել:
« Չեմպիոնների լիգայի խաղարկությունից դուրս մնալը «Չելսի»-ի համար հոգեբանական ծանր հարված էր: Թիմը արդեն սկսել է նախապատրաստվել հաջորդ մրցաշրջանին: Նման իրավիճակում ավելնորդ է խոսել Պրեմիեր լիգայի չեմպիոնության մասին»,-ընդգծել է Մոուրինյոն: