Եմենի մայրաքաղաքում ֆրանսիացի դիվանագետ է սպանվել
Եմենի մայրաքաղաք Սանայում անհայտ անձինք հրազենով սպանել են ֆրանսիացի դիվանագետի, ևս 2 մարդ վիրավոր է։ Այս մասին հայտնում է Reuters֊ը՝ հղում անելով երկրի ՆԳ նախարարությանը։
Agence France-Presse գործակալությունը նույնպես հաստատել է Ֆրանսիայի քաղաքացու՝ կին դիվանագետի սպանությունը։
Ենթադրվում է, որ օտարերկրյա քաղաքացիների սպանության ետևում կանգնած են «Ալ Քաիդա» խմբավորման գրոհայինները։ Այն տարածաշրջանի ամենավտանգավոր ահաբեկչական խմբավորումն է։