«Մոսկվիչկա»-ն տուգանվեց. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախօրեին՝ «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցում,ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ավարտել է իր պլանային ստուգումները:
ՀՀ ԳՆ ՍԱՊԾ մամլո խոսնակ Արմինե Սուքիասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցի նկատմամբ կիրառվել են վարչական տուգանքներ:
«Ստուգումների արդյունքում հայտնաբերվել են թերի և առանց մակնշման սննդատեսակներ: Դրանց վաճառքը կասեցվել է և հանձնարարվել է շտկել առկա թերությունները: Այս պահին դրանք շտկված են»,-ասաց մամլո խոսնակը: Հիշեցնենք, որ մայիսի 28-ին armlur.am-ի լրագրողները սուպերմարկետից գնել էին սննդամթերք, որի մեջ եղել էր ապակու կտոր»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։