Հայաստանի դատավորները ամենահարուստ պաշտոնյաների շարքում են․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանի դատավորները ամենահարուստ պաշտոնյաների շարքում են, և դա են վկայում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագրերը։
Օրինակ՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գագիկ Ավետիսյանն իր հայտարարագրերում նշել է, որ ունի 43 մլն դրամ։ Բացի այդ, նա մեկ տարվա ընթացքում վաստակել է 10 մլն դրամ, որը գոյացել է միայն աշխատանքի վարձատրությունից։
Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի Գրիշա Մելիք–Սարգսյանը հայտարարագրել է 4 մլն դրամ։ Մեկ տարվա ընթացքում նա մի փոքր ավելի է վաստակել քան իր գործընկերը՝ 14.4 մլն դրամ, որից 5.6 մլն դրամը կենսաթոշակն է, իսկ 8.4 միլիոնը՝ տարեկան աշխատավարձը, 360 հազար դրամ էլ կազմել են այլ եկամուտները»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։