211652_close_icon
views-count1186 դիտում article-date 17:52 09-09-2014

Առանց Արցախի անմիջական մասնակցության` հարցը չի լուծվի. Ֆրանսիացի օրենսդիրներ

Ֆրանսիայի Սենատի եւ Ազգային ժողովի, Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության խմբի անդամներին Արցախում դիմավորել է ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը: Խորհրդարանում նրանց սպասում էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, կառավարության անդամներ, հասարակական-քաղաքական գործիչներ: Խմբի ղեկավար Ալեն Ներին հանդիպման սկզբում ընդգծեց, որ Ստեփանակերտում են՝ լավ գիտակցելով, որ կարող են հայտնվել Բաքվի սեւ ցուցակում: Արցախյան խնդիրը միայն խաղաղ ճանապարհով պետք է կարգավորվի: Ստեփանակերտում Ֆրանսիայի պաշտոնական դիրքորոշումն է արտահայտում սենատորը եւ ավելացնում, որ առանց Արցախի անմիջական մասնակցության չի պատկերացնում հարցի լուծումը: Արցախ ժամանած պատվիրակությունը եղել է նաեւ Շուշիում, շրջել քաղաքի թանգարաններով, համագործակցության մասին խոսել Մշակույթի նախարարի հետ: Ֆրանսիացի հյուրերը նաև առաջնագծում են եղել: Նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպմամբ էլ կավարտվի ֆրանսիացի օրենսդիրների երկօրյա այցը Արցախ: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33396]Armnewstv.am[/url]

Նմանատիպ նյութեր