211652_close_icon
views-count1775 դիտում article-date 18:32 09-09-2014

Անօրինական որոշում. ո՞րն է 12-րդ դասարանցուն դպրոցից հեռացնելու պատճառը. տեսանյութ

Սեպտեմբերի 1-ին Միհրան Իսկանդարյանին դպրոցում անակնկալ էր սպասվում: Դպրոց մտնելուն պես պարզել էր, որ չի կարող հաճախել 12-րդ դասարան, հեռացված է: Միհրանի մայրը համոզված է, որ որդուն հեռացրել են վեճի պատճառով: Ապրիլին Միհրան Իսկանդարյանը դպրոցի բակում վեճի, այնուհետև կռվի էր բռնվել համագյուղացիներից մեկի հետ: Դպրոցի տնօրենը վստահեցնում է, որ աշակերտի վեճը կապ չունի հեռացման հետ. Միհրանը հեռացվել է աշակերտին ոչ հարիր վարքի համար: Դասղեկ Ալամաստ Դարբինյանն էլ աշակերտին դպրոցից հեռացնելու այլ պարզաբանում տվեց: Նա պնդեց, որ Միհրանինը դպրոցից հեռացրել է մոր դիմումի համաձայն: Միհրան Իսկանդարյանի մայրը պնդում է, որ ոչ մի դիմում չի գրել, իսկ հեռացնելուց հետո դպրոցի տնօրինությունը իրեն այդ մասին նույնիսկ չի տեղեկացրել: Դպրոցի տնօրենը և դասղեկը ծնողի դիմումը չներկայացրին`պարզաբանելով, թե հրամանի համար հիմք է հանդիսացել ծնողի բանավոր հայտարարությունը: Արմավիրի մարզպետարանի կրթության վարչության պետ Գայանե Սայադյանը տեղեկացրեց, որ աշակերտին կարելի է դպրոցից հեռացնել բացառապես ծնողի դիմումի առկայության և ուսմնական տարվում 200-ից ավելի անհարգելի բացակայության դեպքում: Կրթության վարչության պետը հանձնարարեց Հացիկի դպրոցի տնօրենին վերանայել Միհրան Իսկանդարյանի հեռացման հրամանի հիմքերի օրինականությունը: Ավելի ուշ կրթության վարչության պետը տեղեկացրեց, որ Միհրան Իսկանդարյանի` 12-րդ դասարանում սովորելու իրավունքը վերականգվել է: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33392]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր