ՄԱԿ-ի դիտորդների առաքելությունը Ուկրաինայում երկարաձգվել է մինչև դեկտեմբերի 15-ը
Ուկրաինայում ՄԱԿ-ի դիտորդների առաքելությունը երկարաձգվել է մինչև դեկտեմբերի 15-ը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը:
Վերջինիս խոսքերով՝ այդ որոշումն ընդունվել է անցյալ ամիս, իսկ այժմ բանակցություններն են ընթանում դիտորդների մանդատի հետագա երկարաձգման շուրջ:
Նա հավելել է, որ պլանավորված չէ փոփոխություններ կատարել առաքելության կազմում: