211652_close_icon
views-count2218 դիտում article-date 15:12 10-07-2026

Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Օձունի դպրոցում շինարարական աշխատանքներ կատարելիս 55-ամյա տղամարդը մոտ 4-5 մետր բարձրությունից վայր է ընկել, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Հունիսի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թումանյանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «պոլիտրավմա, անգիտակից» ախտորոշմամբ «Ալավերդի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ վիրավորը Լոռու մարզի բնակիչ 55-ամյա Սասուն Մ․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Թումանյանի համայնքային ոստիկանները պարզել են, որ ժամը 11։50-ի սահմաններում «Արկադիա Շին» ՍՊԸ-ում աշխղեկի փորձաշրջան անցնող Սասուն Մ․-ն աշխատանքային ժամին, Օձունի թիվ 2 միջնակարգ դպրոցի 2-րդ մասնաշենքի շինհրապարակում, իր անուշադրության և անզգուշության հետևանքով փայտամածի (սկալա) վրա սայթաքել է և մոտ 4-5 մետր բարձրությունից ընկել բետոնե հատակին՝ ստանալով մարմնական վնասվածքներ։

Դեպքի փաստով ոստիկանության Թումանյանի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին։

Նմանատիպ նյութեր