Էբոլա վիրուսից զոհերի թիվը հասել է 2296֊ի
Էբոլա դողէրոցքից զոհվել է 2296 մարդ։ Այս մասին հայտնում է Reuters՝ հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներին։
Հաղորդվում է նաև, որ զոհերի իրական ցուցանիշն ավելի բարձր է, հատկապես Լիբերիայում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էին, որ Էբոլա վիրուսի պատճառով Սիերա Լեոնի բնակիչներին արգելել էին լքել իրենց տները։