Հանուն Պոգբայի Մոուրինյոն պատրաստ է բաժանվել «Չելսի»-ի հինգ խաղացողներից
«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է իր թիմի կազմում տեսնել «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբային: Հանուն ֆրանսիացի խաղացողի պորտուգալացի մասնագետը պատրաստ է տրանսֆերի հանել թիմի հինգ խաղացողների:
CaughtOffside-ի տվյալներով՝ «Չելսի»-ին ապագայում պատրաստվում է բաժանվել Ռամիրեսից, Մոհամեդ Սալահից, Վիկտոր Մոսեսից, Ռայան Բերտրանդից և Ջոն Օբի Միկելից:
Նախկինում Մոուրինյոն հայտնել էր, որ ֆինանսական «Արդար խաղի» կանոնները պահպանելու համար լոնդոնյան թիմը պետք է մի քանի խաղացողների վաճառի, որպեսզի հետագայում կարողանա նոր ֆուտբոլիստ ձեռք բերել: