Նյու-Յորքում բացել են "ժամանակի պարկուճը"
Նյու-Յորքում բացել են, այսպես կոչված, ՙժամանակի պարկուճը՚, որը 1914թ-ին տեղադրվել էր Հին Կապիտոլիումի շենքը զարդարող առյուծի արձանի գլխում:
Այդտեղ եղել են գրքեր, լուսանկարներ, Ուոլ-Սթրիթի գործարարների փաստաթղթեր և 20-րդ դարի թերթեր:
Ի դեպ, արկղը պետք է բացվեր 1978թ-ին, սակայն դրա մասին մոռացել էին և այժմ արձանի վերականգման ժամանակ պատահաբար հայտնաբերել:
Աղբյուրը` [url=http://www.armeniatv.am/hy/news/52307]armeniatv.am[/url]