211652_close_icon
views-count2090 դիտում article-date 09:14 11-11-2014

Տարեվերջին արտագաղթի ամփոփ ցուցանիշը կհասնի 50,000-ի սահմանին. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ը գրում է, որ ՀՀ Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության՝ երեկ հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ այս տարվա անցած 10 ամիսներին ինքնաթիռով Հայաստանից մեկնել և չի վերադարձել շուրջ 40 հազար մարդ: Անցած տարի նույն ժամանակահատվածում ինքնաթիռով մեկնած և չվերադարձածների թիվը 29 հազարից մի փոքր ավելի է եղել: Այսինքն՝ անցած տարվա համեմատ ինքնաթիռով մեկնող և չվերադարձողների թիվն աճել է ավելի քան 36 տոկոսով: Ի դեպ, վերջին տարիներին արտագաղթողների կեսից ավելին բաժին է հասնում ավտոմոբիլային տրանսպորտին: Այսինքն՝ արդեն իսկ կարելի է կանխատեսել, որ տարեվերջին արտագաղթի ամփոփ ցուցանիշն առնվազն 50 հազարի սահմաններում է լինելու: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր