211652_close_icon
views-count4762 դիտում article-date 09:41 11-11-2014

Դատական հայց է ներկայացվել Երևանի նախկին ոստիկանապետի որդու դեմ. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ը գրում է, որ Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդին` Արմեն Նազարյանն իր պարտապանների հետ համաձայնության գալու ուղիները ստիպված է դատարաններում փնտրել: Թերթը պարզել է, որ «Ֆլինթրիջ գրուպ» ՓԲԸ-ն դատական հայց է ներկայացրել «Բիզնես լիդեր հոլդինգ» ՍՊԸ-ի դեմ: Վերջինիս հիմնադիրը Երևանի նախկին ոստիկանապետի որդին` Արմեն Նազարյանն է: «Ինչպես տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից՝ 2014թ. հոկտեմբերի 10-ին «Ֆլինթրիջ գրուպ» ՓԲԸ դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան` «Բիզնես լիդեր հոլդինգ» ՍՊԸ-ից հօգուտ իրեն գումար բռնագանձելու պահանջով: «Ֆլինթրիջ գրուպ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Սևակ Մարաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանություններ տալուց: «Այս գործով անգամ դատական նիստ չի եղել և, միգուցե, կողմերը հաշտության գան, ուստի առայժմ ես զերծ կմնամ որևէ մեկնաբանություն անելուց»,- ասաց Մարաբյանը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արմեն Նազարյանն ասաց, որ «Ֆլինթրիջ գրուպ» ՓԲԸ-ի և «Բիզնես լիդեր Հոլդինգ» ՍՊԸ-ի միջև ֆինանսական խնդիրն առաջացել է վարձակալության վճարների հետ կապված»,-գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր