Մենք օբյեկտիվ չենք գնահատում նույնիսկ մեր ապրած տարիները. Առավոտ
«Առավոտ»-ը գրում է. «Երեկ Բաղրամյան փողոցում տեսա մի պաստառ, որը նվիրված էր մեր ազգի հերոս, նշանավոր զորավար Անդրանիկ Օզանյանի 149-ամյակին: Պաստառի ձախ մասում զորավարի դիմանկարն է, աջ մասում՝ Սարդարապատը: Պատմական անցքերի մեջ չխորացած մարդկանց մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ Անդրանիկը մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին: Այնինչ հայտնի է, որ նա ոչ միայն չի մասնակցել, այլև խորը հակասություններ ուներ Հայաստանի այն ժամանակվա փաստացի ղեկավարների հետ: Ով էր ճիշտ, ով սխալ՝ հիմա քննարկելու խնդիր չէ. խոսքն այն մասին է, թե որքան ոչ ադեկվատ ենք մենք ընկալում մեր ոչ այնքան հեռավոր անցյալը:
Մենք օբյեկտիվ չենք գնահատում նույնիսկ մեր ապրած տարիները, ասենք՝ այն, ինչ եղել է 20, 30, 40 տարի առաջ: Պատճառները տարբեր են՝ մի մասն ապրում է իր երիտասարդության նոստալգիկ հիշողություններով, մի մասը քաղաքական նպատակներով նենգափոխում է անցյալը, մի մասն էլ պարզապես երիտասարդ է և լսում է ավազ սերնդի պատմածները»:
Ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։