Գյուղացիներն անասուններին պահելու հնարավորություն չունեն. Իրատես de facto
«Իրատես de facto» թերթը գրում է, որ գյուղական համայնքներում թանկացումների ալիքն իր «սև» գործն արդեն անում է: Այս օրերին շատ գյուղերում անասունների, հիմնականում՝ կովերի մորթ է արվում, քանի որ պահելու հնարավորություն չկա:
Ռուսաստանից ակնկալվող գումարները չկան կամ, ավելի ստույգ, ռուբլու արժեզրկմանը զուգահեռ եղածն էլ փոշիացել է: Իսկ խոտը թանկացել է, և գյուղացին հնարավորություն չունի գնելու: Դժգոհում են ու նկատում, որ եթե թանկացումների շղթան այսպես շարունակվի, ոչ մի անասուն չեն պահի:
Այս իրավիճակում մի բան է գյուղացուն մխիթարում, որ առջևում Ամանորն է, ու գոնե միսը «տնից» է լինելու»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։