ԱՄՆ-ում 2-ամյա երեխան սպանել է մորը
ԱՄՆ Այդահո նահանգում 2-ամյա երեխան պատահաբար սպանել է մորը: Հեյդեն քաղաքի Wal-Mart հիպերմարկետում երեխան մոր պայուսակում ատրճանակ է գտել եւ կրակել նրա վրա:
Ոստիկանության տվյալներով, կինը գնումներ է արել իր մի քանի երեխաների հետ:
29-ամյա մայրը տեղում մահացել է: Տվյալներ կան, որ նա զենք կրելու թույտվություն է ունեցել: Տեսախցիկների արձանագրածը ցույց է տվել, որ երեխան պատահաբար է կրակոց արձակել: