211652_close_icon
views-count1072 դիտում article-date 16:08 02-02-2015

Աստանայում անցկացվել է Հայոց բանակին նվիրված ընդունելություն

Փետրվարի 1-ին Ղազախստանում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ ընդունելություն՝ Հայոց բանակի 23-րդ տարեդարձի կապակցությամբ: Ընդունելությանը ներկա էին Հայաստանի և Ղազախստանի պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության համաձայնագրով Ղազախստանի Պաշտպանության ազգային համալսարանում վերապատրաստման երկամյա դասընթացներ անցնող ՀՀ զինված ուժերի սպաները, Ղազախստանի հայկական համայնքի ներկայացուցիչներ, գործարարներ և մշակութային գործիչներ: Ողջունելով ներկաներին՝ Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը կարևորեց հայկական բանակի դերը Հայաստանի անկախ պետականության վերականգնման և կայացման, երկրի անվտանգության ապահովման և սահմանների պաշտպանության գործում:

Նմանատիպ նյութեր