Նախնական տեղեկություններով՝ Վ. Սարգսյանի ռազմական ինստիտուտի պետը հրաժարականի դիմում է ներկայացրել, ինչը պայմանավորված է 19-ամյա զինվորի մահվան փաստով
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը, ըստ նախնական տեղկությունների, հրաժարական է տվել:
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը փորձեց տեղեկությունը ճշտել ռազմական ինստիտուտից, սակայն մեզ հայտնեցին, որ ոչ ոք իրավասու չէ այդ հարցին պատասխանել:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունել է նրա հրաժարականի դիմումը, սակայն այն պետք է հաստատի նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը:Սակայն ՊՆ լրատվական ծառայությունից հեռախոսազանգերին չեն պատասխանում:
Ըստ տեղեկությունների` նրա հրաժարականը պայմանaվորված է հունվարի 29-ին ծառայaկիցների կողմից սպանված 19-ամյա Հայկազ Բարսեղյանի մահվան փաստով, ում հայտնաբերել էին պտտաձողի վրա կա[ված վիճակում: Սակայն ավելի ուշ պարզել էին, որ տղային ծեծել, այնուհետեւ կախել էին: Ավելին` Հայկազի հարaզատները փոխանցում են, որ սպանության մեջ մեղադրվող տղաներից մեկը գնդապետի տղա է, իսկ մյուսի հայրը իրավaպահ համaկարգում է աշխատում: