211652_close_icon
views-count1502 դիտում article-date 20:52 02-02-2015

Թմրամիջոց իրացնողը, գնորդը և մյուսները բերման են ենթարկել

Հունվարի 31-ին, ժամը 22.45-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով, Արմավիրի Երևանյան փողոցից բերման են ենթարկել 1992 թ. ծնված Վարդան Բ.-ին, 1986 թ. ծնված Սերոբ Դ.-ին, 1975 թ. ծնված Արայիկ Պ.-ին, 1990 թ. ծնված Տիգրան Ղ.-ին, իսկ ժամը 22.55-ին Բաղրամյան փողոցից` 1990 թ. ծնված Ռազմիկ Դ.-ին: Անձնական խուզարկությամբ Արայիկ Պ.-ի վերարկուի գրպանից հայտնաբերվել է թղթի մեջ փաթեթավորված, չորացված և մանրացված դեղնականաչավուն, սուր հոտով զանգված: Նա հայտարարել է, որ թմրամիջոցը ձեռք է բերել Ռազմիկ Դ.-ից: Վարդան Բ.-ի կիսավերարկուի գրպանից հայտնաբերվել է թղթի մեջ փաթեթավորված դեղնականաչավուն զանգված, ինչի վերաբերյալ վերջինս հայտարարել է, որ այն 15.000 դրամով ձեռք է բերել Սերոբ Դ.-ից: Նշանակվել են դատաքիմիական և տոքսիկոքիմիական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր