211652_close_icon
views-count2159 դիտում article-date 18:40 02-02-2015

ԱԺ-ում վարչապետի մասնակցությամբ հրավիրված փակ քննարկումը ավարտվեց. խմբակցությունները համաձայնության են եկել

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունները քննարկելուց հետո,քննարկմանը մասնակցող խմբակցությունները հրաժարվել են արտահերթ նիստ հրավիրելու պահանջից: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ձեռք է բերվել համաձայնություն՝ լուծել «Շրջանառության հարկի» մասին օրենքում փոփոխություններ մտցնելու հարցը։ «Պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկել հարցը սովորական ռեժիմով, եւ եթե քննարկումներն ընթանան այնպես, ինչպես մենք սպասում ենք, արտահերթ նիստ գումարելու անհրաժեշտություն չի լինի»,- ասաց ԱԺ պատգամավորը: Ավելի վաղ տեղկացրել էինք, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունները քննարկելու համար ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ժամանել է ԱԺ եւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի աշխատասենյակում փակ քննարկում հրավիրել: Քննարկմանը ԲՀԿ-ից մասնակցում էր Միքայել Մելքումյանը, ՀԱԿ-ից՝ Լեւոն Զուրաբյանը, ՀՅԴ-ից՝ Արմեն Ռուստամյանը, ՕԵԿ-ից էլ Հեղինե Բիշարյանը: Հիշեցնենք, որ առեւտրականների բողոքի ցույցերից հետո հունվարի 31-ին կառավարությունը որոշել էր ևս 5 ամսով հետաձգել «Շրջանառության հարկի մասին» օրենքի ապրանքների փաստաթղթավորման կիրառումը։

Նմանատիպ նյութեր