Փրկարարները բացել են փակ դուռը
Փետրվարի 2-ին, ժամը 19.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բակունցի փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Փետրվարի 2-ին, ժամը 19.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մ. Մելիքյան փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի բնակիչը (14 տարեկան տղա) չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. բնակիչը քնած է եղել:
***
Փետրվարի 2-ին, 17.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 1-ին թաղամասի թիվ 13 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: