Եղանակը առաջիկա օրերին
[color=#CC0000]Հանրապետության տարածքում՝ [/color]
Փետրվարի 3-ին, 4-ի գիշերը, 5-ի ցերեկը, 6-ին, 7-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 4-ի երեկոյան ժամերին, 5-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ:
Քամին` հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ, փետրվարի 3-4-ին հատկապես Լոռիում, Տավուշում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 3-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 5-ի ցերեկը նույնքան կնվազի:
[color=#CC0000]Երևանում՝ [/color]
Փետրվարի 3-ին, 4-գիշերը, 5-ի ցերեկը, 6-ին, 7-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 4-ի երեկոյան ժամերին, 5-ի գիշերը սպասվում են տեղումներ:
[color=#CC0000]Երևանի փետրվարի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ[/color]
• Օդի առավելագույն ջերմաստիճան 12.0C (1987թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -26.4C (1972թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան -3.2C