ԵՊՀ 2 ուսանող 200.000-ական դրամ է ստացել
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի 10 և Տնտեսագիտության ֆակուլտետի 80-ամյակների կապակցությամբ սահմանված դրամաշնորհների մրցույթը հայտարարվել էր դեռևս 2014 թ-ի դեկտեմբերին: Կազմակերպիչների տեղեկացմամբ՝ մասնակցության հայտ են ներկայացրել 7 ուսանող, սակայն նախատեսված էր մեկական դրամաշնորհ յուրաքանչյուր ֆակուլտետի համար:
Աշխատանքների գնահատումը կատարվել է անանուն, փորձագետները հատկապես ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, թե որքանով է տվյալ հետազոտությունը արդիական և ունի՞ արդյոք կիրառական նշանակություն:
Տնտեսագիտության ֆակուլտետից հաղթող ճանաչվեց մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Նաիրի Ճաղարյանի, իսկ Սոցիոլոգիայի ֆակուլտետից՝ Օֆելիա Գրիգորյանի աշխատանքները:
Նրանցից առաջինը՝ Նաիրին, հետազոտում է ներդրումային միջավայրի ձևավորման հիմնախնդիրները Հայաստանում:
Իսկ Օֆելիա Գրիգորյանն իր հետազոտական աշխատանքով փորձելու է ցույց տալ, թե ինչպիսի փոխակերպումների է ենթարկվել Երևանի բնակմակերեսը 1950-ական թվականներից մինչև մեր օրերը:
Նշենք, որ կրթաթոշակակիրները հնարավորություն կունենան մասնակցելու «ՀՌԿԿ-Հայաստան»-ի «Կրտսեր հետազոտողների ծրագրով» նախատեսված դասընթացներին, օգտվելու առկա բոլոր ռեսուրսներից, ստանալու հիմնադրամի աշխատակիցների խորհրդատվությունը:
Կրթաթոշակակիրներին սահմանված 200.000-ական ՀՀ դրամը, ըստ կնքված պայմանագրի, կհատկացվի երկու մասով, հայտնում է ԵՊՀ լրատվական ծառայությունը: