Օգնության են հասել փրկարարները
Փետրվարի 3-ին, ժամը 12.49-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ներսիսյան փակուղու թիվ 7 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները Լ. Ա.-ին (ծնվ. 1940թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն: Լ.Ա.-ը հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ: