Ինչ ներկայացումներ են սպասվում վաղը` Երեւանի թատրոններում
Մարտի 4-ին` ժամը 19:00-ին, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կկայանա «Դոն Ժուանները Մարսելում» ներկայացումը: Բեմադրությունը եւ ադապտացիան` Նարեկ Դուրյանի:
Ժամը 14:00-ին, Հ. Թումանյանի անավան պետական տիկնիկային թատրոնում կկայանա «Փոքրիկ իշխանը» մանկական ներկայացումը:
Իսկ ժամը 19:00-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կկայանա «Մորգանի խնամին» ներկայացումը: Հեղինակն Ալեքսանդր Շիրվանզադեն է: