Վայոց ձորում 455 անապահով ընտանիք կա
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքներում 2015 թվականի փետրվար ամսին կատարվել են հետեւյալ աշխատանքները. ընտանեկան նպաստի իրավունք են ունեցել 1509 ընտանիքներ, իսկ սոցիալական նպաստ են ստացել 455 ընտանիք:
Մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ է վճարվել 232 երեխայի համար, իսկ երեխայի ծննդյան միանվագ օգնություն է ստացել 6 երեխա:
Հրատապ եռամսյակային օգնություն է տրվել 106 ընտանիքների, ավանդի փոխհատուցում է վճարվել 9 քաղաքացիների, իսկ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում փաստագրվել են 455 ընտանիքներ: