Ի՞նչն էր Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի շրջայցի պատճառը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը վերսկսել է աշխատանքային շրջայցերը: Այսօր` մարտի 3-ին , պատասխանատու բաժինների պետերի, ենթակա կառույցների և համատիրությունների ղեկավարների հետ աշխատանքային շրջայց կատարեց վարչական շրջանում:
Շրջայցի ընթացքում վարչական շրջանի ղեկավարը հանդիպեց տնտեսվարողների հետ և տեղեկացավ հարակից տարածքների բարեկարգման և մաքրման աշխատանքների ընթացքին: Արա Սադոյանը հանձնարարեց շարունակել աշխատանքների պարտադիր կատարման մասին տնտեսվարողների իրազեկման գործընթացը, իսկ թերացման դեպքում հանձնարարվեց կազմել համապատասխան արձանագրություններ:
Զրուցելով հարակից տարածքներում բարեկարգման նորմերը բարեխիղճ կատարած տնտեսվարողների հետ` Արա Սադոյանը նշեց, որ իրապես գովեստի են արժանի և գեղեցիկ օրինակ են հանդիսանում մյուս տնտեսվարողների համար: Այս օրերին Կենտրոնում մեծ թափով սկսել են առաջնային փողոցներում առկա շքամուտքերի դռների մաքրման, բարեկարգման և ներկման աշխատանքները:
Վարչական շրջանի ղեկավարը ծանոթացավ աշխատանքների ընթացքին` պահանջելով գործընթացի կազմակերպիչներից հետևողական լինել բարեկարգումը որակով, պատշաճ և ժամկետներում ավարտելու գործում: Շրջայցի ընթացքում վարչական շրջանի ղեկավարը ուշադրություն դարձրեց նաև աղբահանության, մայթերի և բակերի մաքրման, կոմունալ նշանակության այլ հարցերի: