211652_close_icon
views-count2422 դիտում article-date 21:33 03-03-2015

Հայաստանի ՏԻՄ-երի կին քաղաքական գործիչները

«Համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում մարտի 4-ին, ժամը 16.00-ին «Դալան» պատկերասրահի ցուցասրահում կբացվի լուսանկարների ցուցահանդես՝ «Հայաստանի ՏԻՄ-երի կին քաղաքական գործիչները» խորագրով, որի նպատակն է ընդգծել Հայաստանի ՏԻՄ համակարգում կին քաղաքական գործիչների դերը: Ցուցահանդեսը կազմակերպվել է Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի տոնակատարությունների շրջանակում և կներկայացնի կին համայնքապետերի լուսանկարներ: Ցուցահանդեսը կբացի ՀՀ ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ողջույնի խոսքով հանդես կգա նաև Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Աննե Կեմպան: Միջոցառմանը հրավիրված են ՏԻՄ կին քաղաքական գործիչներ, ԳՄՀԸ, Հայաստանում Գերմանիայի դեսպանության, այլ նախարարությունների, ինչպես նաև գենդերային խնդիրներով զբաղվող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նմանատիպ նյութեր