211652_close_icon
views-count1415 դիտում article-date 17:47 04-04-2015

Զինվորներն այցելել են Ծիծեռնակաբերդ

Սյունիքի նորակոչիկ զինծառայողների հետ միասին այցելեցինք Հայաստանի պատմության թանգարան: Այստեղ նրանք ծանոթացան պատմամշակութային, գիտահետազոտական և այլ ցուցադրված նմուշների հետ, որից հետո ըստ նախատեսվածի` թանգարանից անմիջապես հետո հաջորդ այցելությունը հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրն էր: Զինծառայողները Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեցին 1915թ.-ի նահատակներին, իսկ Գորիսի զորամասի հոգևոր սպասավորը զինծառայողների և ներկա ժողովրդի մասնակցությամբ աղոթք բարձրացրեց առ Աստված` նրանց հոգիների հանգստության համար: Զինվորների համար օրը այսքանով դեռ չսահմանափակվեց: Հաջորդ ուղևորությունը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանն էր, որտեղ մինչ օրս հայտնաբերված գտածոները նախաուրարտական, ուրարտական, ինչպես նաև վաղ հայկական ժամանակաշրջաններին վերաբերող հնագիտական առարկաներ էին: Այստեղ էլ, ինչպես նախորդ թանգարանում, գիտաշխատողը ներկայացրեց անցյալ ժամանակների հայ արվեստագետների և արհեստավորների կողմից ստեղծված և կարևոր դեր ունեցող բացառիկ նմուշներն ու բացատրություն տվեց նրանց նշանակության մասին: ՀՀ ՊՆ N զորամասի հոգևոր սպասավոր՝ Ավետիս սարկավագ Ասատրյան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր