Համաճարակի վտանգ՝ Նուբարաշենում․ դիտահորերից թափվող կեղտաջրերը լցվում են մարդկանց տներ ու նկուղներ, երեխաներն էլ դրա միջով հաղթահարում են դպրոց և մանկապարտեզ գնալու ճանապարհը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ
Այսօր՝ մայիսի 18-ին, «Վեոլիա ջուր» ընկերությունը հերթական անգամ իր անգործությամբ իր հարկատուների կողմից հիասթափության արժանանալու դեպքն արձանագրեց։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 20 փողոցում դիտահորից դուրս թափվող կեղտաջուրը բռնել է իր ճամփան և մոտ 1 կիլոմետրից ավելի ամբողջ տարածքը, դրան հարակից տներն ու բակերը վերածել է հակասանիտարական վիճակի։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները նշում էին, որ զանգահարել են «Վեոլիա ջուր» և տեղեկացրել իրավիճակի մասին ու հայտնել են, որ եթե այս անգամ «Վեոլիա ջուրը» փորձի նորից իրենց գլխի տակ փափուկ բարձ դնել և գարշահոտ ու հակասանիտարական վիճակը չվերացնի, իրենք դիմելու են ՀՀ կառավարությանը, Երևանի քաղաքապետարանին և զանգվածային մի քանի լրատվամիջոցների, այդ թվում՝ SHAMSHYAN.com-ին, իսկ «Վեոլիա ջրից» բնակիչներին պատասխանել են, թե «մենք ոչ մի պրոբլեմ չունենք, ում ուզում եք դիմեք ու չփորձեք կառավարությունով, Երևանի քաղաքապետարանով ու լրագրողներով մեզ վախեցնել». լրիվ կոյուղու հոտին համապատասխան պատասխան են տվել արդեն Հայաստանում բնակչության ճնշող մեծամասնության մոտ «յոթգլխանի» հրեշի անունը ստացած «Վեոլիա ջրից»։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նախընտրական այս թոհուբոհում ճիշտ կլինի, որպեսզի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանը խիստ մոտեցում ցուցաբերի «Վեոլիա ջրի» նկատմամբ և պարտավորեցնի, որ այդ ընկերությունը իր վրա վերցրած պարտականությունները իրականացնի պատշաճ։
Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, արդեն մի քանի օր է Նուբարաշեն վարչական շրջանի 20-րդ փողոցի 30-ից ավելի տան բնակիչները չեն կարողանում «Վեոլիա Ջուր» ընկերությունից հստակ պատասխան ստանալ, թե երբ են ընկերության մասնագետները ժամանելու ու փողոցը փրկելու գարշահոտից։
Ապրիլի 28-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասել էին. «Երկու օր է փողոցով անցնող դիտահորից ամբողջ կեղտաջուրը դուրս է գալիս և մոտ 2-3 կմ հոսում ամբողջ տարածքում, այդ թվում՝ հարակից տներում ու բակերում՝ ստեղծելով հակասանիտարական ու գարշահոտ վիճակ։
2 օր է զանգահարում ենք «Վեոլիա Ջուր», 2 օր է նույն պատասխանն ենք ստանում՝ տեղյակ են, մեզ կտեղեկացնեն։
2 ժամ վճարումը ուշացնես՝ ջուրը վրադ կկտրեն, բայց կան ընտանիքներ, ովքեր կանխավճարներ են մուծում, բայց փոխարենը «Վեոլիա Ջուր»-ի փնթի աշխատանքը մի ամբողջ փողոց դարձրել է խոլերայի բուն։
Նույնիսկ կեղտաջրերը լցվում են տան բակեր, ավտոտնակներ, նկուղներ, ու այս ճանապարհով բազմաթիվ երեխաներ մանկապարտեզ ու դպրոց են գնում։ Պատկերացնո՞ւմ եք երեխաների վիճակը․ մտնում են դպրոց, ուսուցչուհին կարող է մտածել, թե երեխաները առանց լողանալու են եկել։
Թաղապետարանն էլ է տեղյակ։ Թաղապետարանից եկան, նայեցին, էդքանով իրենց գործը համարեցին ավարտված ու գնացին։
Հիմա ուզում ենք դիմել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին, որպեսզի իրենք միջնորդ հանդիսանան ու «Վեոլիա Ջուր»-ին պարտավորեցնեն, որ թերությունը արագ լուծվի։ Հիմա մեր փողոցի բնակիչներից մեկը, որը արդեն նյարդայնացել է «Վեոլիա Ջուր» զանգելուց, հերթական անգամ իր միջոցներով կապվել է ինչ-որ կազմակերպության հետ ու վճարելու դիմաց պատրաստվում է գործը լուծել։
Բայց դա հարցի ժամանակավոր լուծում է․ պետք է թաղապետարանը «Վեոլիա Ջուր»-ի հետ համագործակցի, և այս փողոցներով անցնող սովետական տարիներից գործող, հիմա արդեն պատուհաս դարձած կոյուղատարերը փոխարինվեն մի քիչ մեծ տրամաչափի խողովակներով»։
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։