211652_close_icon
views-count3107 դիտում article-date 18:14 04-04-2015

Միջոցառում` նվիրված Վայոց ձորի ընտանեկան մասնագիտական տոհմերի ներկայացուցիչներին. լուսանկարներ

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աջակցությամբ ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում անցկացվեց ՀՀ ոստիկանությունում ծառայող ընտանեկան մասնագիտական դինաստիաների անդամների մեծարմանը նվիրված միջոցառում՝ համաձայն ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում ընտանիքի տարի հայտարարելու և ընտանիքի տարվա հետ կապված միջոցառումների ցանկը հաստատելու մասին» թիվ 356-Ա որոշման 11-րդ կետի: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և ենթակա բաժինների ղեկավարներ, ոստիկանության տարբեր պաշտոններ զբաղեցնող ծառայողներ: Միջոցառման ընթացքում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը ոստիկանական ընտանեկան մասնագիտական տոհմերի ներկայացուցիչներ` ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Լևոն Յազիչյանին, ոստիկանության Վայքի բաժնի ԱԳԽ ավագ օպերլիազոր, ոստիկանության կապիտան Սևադա Հարությունյանին և ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ՊՊԾ դասակի հրամանատար, ոստիկանության ավագ լեյտենանտ Իսրայել Մարտիրոսյանին հուշանվերներ հանձնեց, ընտանեկան մասնագիտական ավանդույթը շարունակելու համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր