211652_close_icon
views-count1454 դիտում article-date 20:26 04-04-2015

Ազատամարտիկներին նվիրված միջոցառում` Իջեւանում. լուսանկարներ

2009 թվականից ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում գործում է Ջինիշյան հիշատակի հիմնադրամի կողմից իրականացվող «Քաղաքացիական երկխոսություն և գործնական քայլեր փոփոխության համար» ծրագիրը, որի շրջանակներում նաև Տավուշի մարզպետարանի նախաձեռնությամբ օրերս տեղի ունեցավ «Գնահատելով անցյալը, շարժվենք դեպի ապագա» խորագրով միջոցառումը: Ներկա էին ազատամարտիկներ, պետական, հասարակական կառույցների ներկայացուցիչներ, դասախոսներ և, իհարկե, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողներ, ովքեր էլ հանդես եկան գրական-երաժշտական տարբեր կատարումներով, ապա ազատամարտիկների հետ հարց ու պատասխանի միջոցով տեղեկություններ իմացան նրանց, նրանց ընկերների անցած հերոսական ճանապարհի մասին: Միջոցառման ավարտին ազատամարիկներին նվիրեցին «Գնահատելով անցյալը, շարժվենք դեպի ապագա» ծրագրի շրջանակներում տպագրված ազատամարտիկների մասին պատմող գրքույկները, նաև նվերներ, որոնք պատրաստվել էին Տավուշի մարզպետարանի և Իջևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր