Ալավերդու եւ Կուրթանի դպրոցները գույք են ստացել
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի առաջարկությամբ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամն օրերս բավարար քանակությամբ գույք տրամադրեց Ալավերդու թիվ 2, 12, և Կուրթանի դպրոցներին:
Գույքի մեջ մտնում են աշակերտական սեղանի կոմպլեկտներ, գրասեղաններ, աթոռներ և գրապահարաններ: Տրամադրված գույքի ընդհանուր արժողությունը՝ 17մլն 636 հազար դրամ էր: Նմանատիպ բարձրորակ գույքի տրամադրումը մեծ աջակցություն էր վերոնշյալ դպրոցների համար: