Վահան և Անուշ Շամլյանների անվան վարժարանի սաներն այցելել են Փոքր Վեդի
Գլենդելի Վահան և Անուշ Շամլյանների անվան վարժարանի սաները, նրանց ծնողները` ուսուցիչներ Սեդա Բաթմանյանի, Աիդա Կասաբյանի, Վահան Մեհրաբյանի ղեկավարությամբ, այցելեցին Փոքր Վեդու Մարգար Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոց:
Հյուրերին դպրոցի բակում դիմավորեցին մարզի, համայնքի աշխատաղները` մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանի գլխավորությամբ: Փոքր Վեդու դպրոցի աշակերտները, հյուրերի կրծքին ամրացնելով խորհրդանշական անմոռուկներ, ուղեկցեցին դպրոց: Շրջայցի ընթացքում նրանք այցելեցին փառքի սրահ, անվանակոչված դասարանները:
Արվեստի դպրոցի բակում վարժարանի սաներին ավանդական երգ ու պարով դիմավորեցին դպրոցի սաները: Գյուղապետ Նորիկ Մարտիրոսյանը խոստացավ, որ ամեն ինչ կանի 2004 թվականին Շամլյան վարժարանի և Մարգար Հովհաննիսյանի անվան դպրոցի բարեկամությունը ամրապնդելու համար:
Գլենդելցիները դպրոցի սաների ուժերով կազմակերպված համերգից հետո մասնակցեցին ձեռքի աշխատանքների ցուցահանդեսին, հուշանվերներ փոխանակեցին, արտասանեցին Հայաստանին, Երևանին, բնությանը նվիրված բանաստեղծություններ: