Մենք պայմանավորվել ենք իրանցիների հետ, որ նրանք չպետք է ունենան բարձր հարստացված ուրանի պաշարներ. Բեն Ռոդս
Իրանից արտերկիր բարձր հարստացված ուրանի դուրս բերման հարցը շարունակում է դիտարկվել ՄԱԿ Անվտագության խորհրդի հինգ մշտական անդամ երկրների և Գերմանիայի՝ Թեհրանի հետ բանակցությունների ընթացքում: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այս մասին հայտարարել է Սպիտակ տան ապարատում ԱՄՆ նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Բեն Ռոդսը:
Մեկնաբանելով Լոզանում ապրիլի 2-ին Իրանի և «վեցնյակի» միջև ձեռք բերված համաձայնությունը` PBS հեռուստաալիքին տված հարցազրույցում Ռոդսը հայտարարել է. «Մենք պայմանավորվել ենք իրանցիների հետ, որ նրանք չպետք է ունենան բարձր հարստացված ուրանի պաշարներ: Նրանք մոտավորապես 98%-ով կկրճատեն իրենց մոտ եղած ցածր հարստացված ուրանի ծավալները»: