«Յուվենտուս»-«Ռեալ». որքա՞ն արժեն թիմերի խաղացողները
Ռուսական «Սպորտ-Էքսպրեսը» հաշվել է, թե որքան գումար են ծախսել «Յուվենտուսն» ու «Ռեալը» այն ֆուտբոլիստների համար, որոնք կարող են մասնակցել այս թիմերի միջեւ այսօր Տուրինում կայանալիք Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ հանդիպմանը:
Ըստ այդ հաշվարկների, «Յուվենտուսի» ծախսերը կազմել են 170,4 մլն եվրո, իսկ «Ռեալինը»՝ 497,5 մլն եվրո:
Հիշեցնենք, որ հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին: Հանդիպման գլխավոր մրցավարն է անգլիացի Մարտին Ատկինսոնը: