Ավտովթար Երևանում. բախվել են Daewoo-ն և Nissan-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 6-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:20-ի սահմաններում Մոլդովական փողոցի թիվ 15 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ 21-ամյա Արթուր Հակոբյանի վարած Nissan մակնիշի 07 AA 078 համարանիշի և Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Ներսես Սայադյանի վարած Daewoo մակնիշի 21 OS 578 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Daewoo-ի վարորդը մարմնական վնասվածքներով օպերատիվորեն վթարի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչ Գեղամ Գալստյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի