211652_close_icon
views-count2284 դիտում article-date 17:15 06-07-2026

Կոտայքի մարզում կայծակի հարվածից փլուզված կամրջի վրայով վաղվանից երթևեկությունը կվերականգնվի․ փոխվել են հենապատերն ու բետոնե ծածկը, ասֆալտապատումն էլ մոտենում է ավարտին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

Վերջին օրերին Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ ժողովրդի կողմից արդեն «կայծակի հարվածից փլուզված» անունը ստացած կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ավարտական փուլին են հասել։

Այսօր՝ հուլիսի 6-ին, ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «AAB» ընկերությունն արդեն կատարում է ասֆալտապատման աշխատանքներ։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում ճանապարհաշինարարները նշում էին, որ վաղը երթևեկությունը նշված վայրում կվերականգնվի։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, վերջին օրերին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին ու մարզպետներին տվել էր խիստ հանձնարարական, որ ճանապարհաշինարարության և ասֆալտապատման, կառույցների հիմնանորոգման ժամանակ թիվ 1 խնդիրը պետք է լինի որակի ապահովումն ու անհրաժեշտ պարագաներով հագեցվածությունը, այն է՝ որ պիտի տեղադրված լինեն նախազգուշացնող ցուցանակներ, գիշերային ժամերին էլ պետք է լինեն հատուկ լուսային փարոսիկներ, և այն խախտողների նկատմամբ կիրառվելու են կարգապահական տույժեր, ընդհուպ՝ չեն կատարվի վճարումները, ու կզրկվեն լիցենզիայից։

Արդեն ավարտին էր հասցվում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի ժողովրդի կողմից «կայծակի հարվածից փլուզված» անունն ստացած կամրջի հիմնանորոգումը, սակայն առաջին օրերին ճանապարհաշինարարները այդ հատվածը անհրաժեշտ նախազգուշական ցուցանակներով ու լուսային առկայծվող փարոսիկներով չէին կահավորել, և միայն Դավիթ Խուդաթյանի հանձնարարականից հետո էր այդ ամենը իրականացվել։

Արդեն տեղադրվել էր այդ ամենը, ինչը հնարավորություն էր տալիս վարորդներին մոտ մի քանի հարյուր մետրից իմանալ, որ այդ հատվածում իրականացվում էին աշխատանքներ։ 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հուլիսի 1-ից շարունակվել են Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Կոտայքի մարզի վարչական տարածքում ժողովրդի կողմից արդեն «կայծակի հարվածից փլուզված» անունն ստացած կամրջի հիմնանորոգման աշխատանքները:

Աշխատանքների կատարումն իրականացնում էր «AAB» ընկերությունը, ովքեր ճանապարհաշինարարության, կամուրջների հիմնանորոգման ու կառուցման մեջ հարուստ փորձ ունեին։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում ճանապարհաշինարարները նշել էին, որ առաջիկա 10 օրվա ընթացքում գործն ամբողջությամբ կավարտեն ու կամուրջը կհանձնվի շահագործման։

Աշխատանքների հսկողությունը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հանձնարարականով դրվել էր «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի վրա։ Չնայած առանց այդ հիմնադրամի հսկողության՝ «AAB» ընկերությունը աշխատանքի նկատմամբ ցուցաբերում էր սրտացավ մոտեցում։Առաջիկա մի քանի օրերի ընթացքում հիմնական պանելային հատվածը, որն ամբողջությամբ լինելու է նոր, կտեղադրվի, և ճանապարհաշինարարները նշում էին, որ ամենաուշը 15-20 օրվա ընթացքում կամուրջն ամբողջությամբ կհանձնվի շահագործման։

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ տեղում 24 ժամ ռեժիմով ծառայություն էին կատարում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները։

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 106+
106+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր