«Իսլամական պետություն»-ը քիմիական զենք է մշակում. Ավստրալիայի ԱԳՆ
Ավստրալիայի արտգործնախարար Ջուլիա Բիշոփը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը քիմիական զենք է մշակում և որ դրանով զբաղվում են Արևմուտքում լավ պատրաստված մասնագետները, հաղորդում է The Straits Times-ը:
Բիշոփը նաև նշել է, որ Ավստրալիան կասկածներ չունի, որ Դամասկոսը վերջին 4 տարիներին ռազմական գործողություններում օգտագործել է քիմիական այնպիսի նյութեր, ինչպիսիք են զարինը և քլորը: