Ուորեն Բաֆեթի հետ ճաշը վաճառվել է 2.3 մլն դոլարով
Ամերիկացի միլիարդատեր Ուորեն Բաֆեթի հետ ճաշը, որը հանվել էր ինտերնետ-աճուրդի, վաճառվել է չինական Dalian Zeus Entertainment ընկերությանը, որը լոտի համար առաջարկել է 2.3 մլն դոլար:
«Նման ճաշերն ինձ համար տարեց տարի ավելի հետաքրքիր են դառնում», - ասել է Բաֆեթը` նշելով, որ հանդիպել է հիանալի մարդկանց հետ, ձեռք բերել նոր ընկերներ:
Ի դեպ, անցած տարի միլիարդատիրոջ հետ ճաշը վաճառվել էր 2.17 մլն դոլարով: Ռեկորդ սահմանվել է 2012 թ-ին, երբ նրա հետ ճաշը վաճառվել է մոտ 3.5 մլն դոլարով:
Նշենք, որ Բաֆեթի հետ ճաշի իրավունքը վաճառվում է 2000թ-ից ի վեր ամեն տարի: