Գերմանական «Lufthansa» ավիաընկերությունը տնտեսական անկման պատճառով կդադարեցնի չվերթները ՌԴ մի քանի ուղղությամբ
Գերմանական «Lufthansa» ավիաընկերությունը տնտեսական անկման պատճառով որոշել դադարեցնել իր չվերթները Սամարա, Նիժնի Նովգորոդ և մոսկովյան Վնուկովու օդանավակայան: Այդ մասին հայտնել ավիափոխադրողի մամուլի ծառայությունը:
Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն, այս մասին հայտարարել է Ռուսաստանի և ԱՊՀ երկրների հարցերով տարածաշրջանային տնօրեն Աքսել Հիլգերսը: Վնուկովու օդանավակայան չվերթները կդադարեցվեն օգոստոսի 31-ից, իսկ Սամարա և Նիժնի Նովգորոդ չվերթները` համապատասխանաբար սեպտեմբերի 6-ին և 7-ին: