Մեքսիկայում 15 տարի առաջ մահացածի դի է հայտնաբերվել
Մեքսիկայի ամենաբարձր լեռան` Օրիսաբայի գագաթը նվաճելու ճանապարհին լեռնագնացները հայտնաբերել են մումիացված դի, որը, ինչպես պարզվել է` հրաբխի գագաթին մնացել է 15 տարի:
Մահացածը լեռնագնացի հագուստով չէ, ուստի ոստիկանները ենթադրում են, որ 25-ամյա երիտասարդը եղել է 1990-ականներին լեռնագագաթին բախված ինքնաթիռի ուղեւորը:
Վերջերս էլ նույն լեռան վրա գտել էին 2 մարդու դի: Պարզվել է` նրանք մահացել են 1959 թ.` ձնահոսքի հետեւանքով: