211652_close_icon
views-count307 դիտում article-date 16:45 07-07-2026

CNN․ ԱՄՆ-ում վստահ չեն, որ ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովը «հարթ կանցնի»

Ամերիկացի պաշտոնյաները անորոշություն են հայտնում, թե արդյոք ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովը Անկարայում «հարթ կանցնի»՝ հաշվի առնելով չափազանց լարված մթնոլորտը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բացահայտ դժգոհությունը դաշինքի գործընկերներից։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։

Նրա տվյալներով՝ եվրոպացի առաջնորդները հույս ունեն Անկարայում հանդիպումն ավարտել առանց խոշոր հակամարտության՝ ծրագրելով պաշտպանության ոլորտում նոր խոստումներ, որպեսզի մեղմեն Սպիտակ տան տիրոջ զայրույթը։ Ինքը՝ Թրամփը, հունիսի վերջին հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Անկարա կմեկնի առաջին հերթին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի նկատմամբ հարգանքից ելնելով և հազիվ թե գնար այդ հանդիպմանը, եթե այն անցկացվեր մեկ այլ երկրում։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Անկարայում կանցկացվի հուլիսի 7-8-ը։ Վաշինգտոնը ավելի վաղ բազմիցս խիստ քննադատության էր ենթարկել ՆԱՏՕ-ի մի քանի եվրոպացի դաշնակիցների գործողությունները Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի ընթացքում։

Նմանատիպ նյութեր