Վրաստան-Ռուսաստան ավտոճանապարհը ժամանակավորապես կփակվի
Վրաստանից Ռուսաստան տանող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը հունիսի 6-ի երեկոյից մինչև հունիսի 7-ի առավոտը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է լինելու, հաղորդում է sputnik-georgia.ru-ն՝ հղում անելով Վրաստանի տարածաշրջանային և ենթակառուցվածքային նախարարության ավտոմոբիլային վարչությանը:
Տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ պատճառը նշված ճանապարհահատվածի 135-րդ կմ-ում տարերային երևույթների ակտիվացման վտանգի առկայությունն է:
Հունիսի 6-7-ին ոստիկանությունը ուժեղացված հսկողություն կսահմանի նշված հատվածում: