Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու ժամկետը կարող է հետաձգվել
Իրանի և «Վեցյակի» երկրների արտգործնախարարները երեկ Վիեննայում անցկացրել են Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին 10 օրվա առաջին լիագումար նիստը:
Ավելի վաղ բանակցությունների մասնակիցները հուլիսի 7-ը նշանակել էին որպես համաձայնության հասնելու վերջնաժամկետ:
Նշենք, որ հաջողվել է համաձայնեցնել փաստաթղթի հիմնական տեքստը և դրա հետ կապված 5-ից 4 հավելված: Միաժամանակ նշվում է, որ կողմերն ունեն լուրջ տարաձայնություններ` կապված Իրանի նկատմամբ պատժամիջոցները չեղյալ հայտարարելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր բանաձևի հետ: