Թուրքիայում քուրդ զինյալները ոստիկանի են սպանել
Թուրքիայի Ջիզրե քաղաքում փողոցային անկարգությունների ժամանակ քուրդ զինյալները ոստիկանական մեքենայի ուղղությամբ նռնականետ են գործի դրել. մեկ ոստիկան է մահացել:
Եւս 3 հոգի, այդ թվում՝ մեկ ոստիկան, վիրավորվել է: Ոստիկանությունը փնտրում է անկարգությունների կազմակերպիչ քուրդ-զինյալներին:
Հիշեցնենք՝ Թուրքիան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարն օգտագործում է Քրդական աշխատավորական կուսակցության դիրքերին հարվածելու համար, ինչի հետեւանքով էլ վերջին շրջանում ակտիվացել են քուրդ-զինյալները: