Իսպանիայի առաջնություն. «Դեպորտիվոյի» սենսացիան Բարսելոնայում. տեսանյութ
Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում խոշոր սենսացիայի հեղինակ դարձավ «Դեպորտիվոն», որը արտագնա հանդիպում էր անցկացնում առաջատարի՝ «Բարսելոնայի» հետ:
Կատալոնացիները մինչեւ 77-րդ րոպեն Մեսիի եւ Ռակիտիչի գոլերի շնորհիվ հաղթում էին 2:0 հաշվով, սակայն «Դեպորտիվոն» իր մեջ ուժ գտավ ոչ միայն կրճատել հաշվի տարբերությունը, այլ նաեւ երկրորդ գնդակը խաղավերջում խփել եւ խուսափել պարտությունից՝ 2:2:
Այս ոչ-ոքիիից հետո կատալոնացիները վաստակեցին 35 միավոր, սակայն նրանց միավորներով արդեն վաղը կարող է հավասարվել Մադրիդի «Ատլետիկոն», որը մեկ խաղ պակաս է անցկացրել:
[b]Իսպանիայի առաջնություն, 15-րդ տուր[/b]
«Բարսելոնա» - «Դեպորտիվո»՝ 2:2
Լիոնել Մեսի, 39, Իվան Ռակիտիչ, 62 – Լուկաս, 77, Ալեքս Բերգանտինյոս, 86