Մագադան քաղաքում գտնվող բնակարանը նման է Լյուդովիկոս 2-րդի ապարանքին
Մագադան քաղաքում վաճառվում է բնակարան, որն առաջին հայցքից ոչնչով աչքի չի ընկնում, այն գտնվում է դեռևս ԽՍՀՄ տարիներին կառուցված շենքում, սակայն բավական է մտնել ներս և կարծես հայտնվում ես Լյուդովիկոս 2-րդի ապարանքում:
Բնակարանն ամբողջովին կահավորված է այդ ժամանակների ոգով և ճոխությամբ: Սակայն բնակարանի գնորդ դեռ չի հայտնվել:
Ինչպես նշում է բնակարանների վաճառքով զբաղվող գործակալը, մարդիկ ուղղակի գալիս շրջում են, ինչպես թանգարանում, լուսանկարում ու հեռանում: